Տեղի է ունեցել ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի հեռախոսազրույցը ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի հետ։
Պաշտոնական տեղեկատվությունը շատ լակոնիկ է, բայց ուշադրությունիցս չվիրիպեց մի պարբերություն. «Զրուցակիցները պայմանավորվել են առաջիկա պատեհ առիթով հանդիպել Հայաստան-Ռուսաստան երկկողմ օրակարգի հարցեր քննարկելու համար»:
Այս կտորը Նիկոլ Փաշինյանի արձագանքն է ռուսական հնարավոր միջնորդությանը՝ Փաշինյանը Պուտինի հետ պատրաստ է քննարկել «երկկողմ օրակարգի հարցեր», բայց ոչ հայ-ադրբեջանական հարաբերությունների կարգավորման գործընթացը:
Մյուս կողմից, իհարկե, Պուտինը կարող է Փաշինյանի հետ հանդիպման «պատեհ առիթ» չգտնել:
Սուրեն ՍՈՒՐԵՆՅԱՆՑ